ՄԵՐ ՄԱՍԻՆ
Կոստան Զարեանի անվան գրական մրցույթը ստեղծվել է որպես ժամանակակից գրականության զարգացման, նորարար մտածողության խրախուսման և ստեղծագործական ազատության տարածման հարթակ։ Մրցույթը նպատակ ունի բացահայտելու նոր ձայներ գրական դաշտում՝ միաժամանակ աջակցելով արդեն ձևավորվող հեղինակներին իրենց ստեղծագործական ուղիներում։
Մրցույթը կրում է Կոստան Զարյանի գաղափարական ժառանգության ոգին՝ ընդգծելով մշակութային ինքնության, մտածողության և համաշխարհային գրականության հետ երկխոսության կարևորությունը։ Այն ոգեշնչում և բացահայտում է տաղանդներին՝ ձևավորելով համարձակ, ինքնատիպ, ազգային ու միջազգային գրական զարգացումներին համարժեք հարթակ:
Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած սկսնակ գրողներ, ինչպես նաև փորձառու և ստեղծագործական համարձակությամբ առանձնացող ավագ սերնդի ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ստեղծագործական ուժերը փորձել Կոստան Զարյանի անվան գրական մրցույթի շրջանակում։
Այս նախաձեռնությունը շարունակական ընթացք է, որտեղ ձևավորվում են նոր գաղափարներ, հանդիպում են տարբեր փորձառություններ և ծնվում են ժամանակակից գրականության նոր ստեղծագործություններ, գուցե նաև նոր գրական ուղղություններ։