top of page
ԿԱՆՈՆՆԵՐ
- 01«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ կազմակերպմամբ իրականացվող Կոստան Զարյանի անվան գրական մրցույթը միտված է խթանելու հայ ժամանակակից գրականության զարգացումը, բացահայտելու և աջակցելու նոր գրական անուններին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը սևեռելուն մեծանուն գրող Կոստան Զարյանին: Մրցույթը կրում է մեծանուն գրող, փիլիսոփա, մտածող Կոստան Զարյանի անունը՝ ի նշան նրա մտածողության, գրական ժառանգության և ազգային մշակույթի մեջ ունեցած ներդրման արժևորման և հանրայնացման։ Մրցույթն ամենամյա է և անցկացվում է երկու փուլով՝ նախնական ընտրություն (short list) եւ մրցանակաբաշխություն։ Առաջին փուլում նախնական ընտրության արդյունքում ձևավորվում է կարճ ցուցակը (short list)՝ կազմված յուրաքանչյուր անվանակարգի համար՝ հանձնաժողովի գնահատմամբ՝ ամենաբարձր միավորներ ստացած 6 մասնակցից։ Այնուհետև՝ հունվարի 8-ին հանրայնացվում են մասնակիցների անունները՝ դրանք հասանելի դարձնելով նաև հանձնաժողովի անդամներին, քանի որ մինչ այդ աշխատանքները վերջիններիս են ներկայացվում ծածկագրված: Հեղինակավոր գրողներից, խմբագիրներից, արվեստաբաններից կազմված հանձնաժողովը (6 անդամ) գնահատում է մրցույթին ներկայացված ստեղծագործությունները հիմնադրամի կողմից տրամադրված գնահատման համակարգի միջոցով: Երկրորդ փուլը մրցանակաբաշխությունն է, որը տեղի է ունենում փետրվարի 8-ին, երբ հանձնաժողովը քննարկումների եւ քվեարկության միջոցով որոշում է յուրաքանչյուր անվանակարգի լավագույն 3 մրցանակակրին։ Քվեարկության գործընթացում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է յուրաքանչյուր անվանակարգում 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակի համար՝ իր նախընտրած թեկնածուին, որից հետո առավել շատ ձայներ հավաքած թեկնածուները համարվում են տվյալ անվանակարգի համապատասխան մրցանակի հաղթողը։ Քվեարկությունը իրականացվում է գաղտնի։ Մրցույթի կողմից տրվող մրցանակների մեջ մտնում են՝ պատվոգիր, դրամական պարգև, հրատարակման, հրապարակման հնարավորություններ, մրցույթի խորհրդանիշ-մրցանակ: Հիմնադրամի և հանձնաժողովի որոշմամբ կարող է ընտրվել հատուկ մրցանակակիր։ Հանձնաժողովն իրավունք ունի մրցանակ չշնորհել կամ հատուկ մրցանակ սահմանել։
- 02Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում բնակվող 16 տարին լրացած հայերեն գրող ստեղծագործողներ։ Մրցույթի մասնակիցների հեղինակային տվյալները (անուն-ազգանուն) պետք է լինեն միայն ուղեկցող նամակում կամ առանձին հայտադիմումում, որը կցված է կանոններին:
- 03Ներկայացվող ստեղծագործությունների առումով թեմատիկ սահմանափակումներ չկան: Ստեղծագործողներն ազատ են իրենց թեմայի ընտրության մեջ։ Յուրաքանչյուր մասնակից Արձակ անվանակարգում կարող է ներկայացնել մեկ ստեղծագործություն, իսկ Չափածո անվանակարգում՝ մինչև 10 ստեղծագործություն։ Ստեղծագործությունները չպետք է լինեն նախկինում որեւէ մրցույթի ներկայացված, հրատարակված կամ հրապարակված:
- 04Արձակ (պատմվածք, վիպակ, վեպ, էսսե եւ այլն), Չափածո (բանաստեղծական շարք, պոեմ եւ այլն)։
- 05Լեզուն՝ գրական հայերեն։ Թեմատիկ սահմանափակումներ չկան։ Ծավալը` Բանաստեղծական շարք (մինչև 10 բանաստեղծություն)՝ ընդհանուր մինչև 25,000 նիշ Պոեմ՝ մինչև 30,000 նիշ Պատմվածք՝ մինչեւ 54000 նիշ Վիպակ / վեպից հատված՝ մինչև 90000 նիշ Վեպ՝ մինչև 150000 նիշ Էսսե՝ մինչև 54000 նիշ Պիես՝ մինչեւ 150000 նիշ Ստեղծագործությունները ներկայացվում են էլեկտրոնային ձևաչափով (Word)։ Ստեղծագործության հեղինակը (անուն, ազգանունը) չպետք է նշված լինի ստեղծագործության մեջ: Արգելվում է արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ մշակված տեքստերի ներկայացումը:
- 06Տառատեսակը` Sylfaen Տառաչափը` 12 Միջտողային հեռավորությունը` 1.5 Ֆայլի ձևաչափը` Միայն MS Word (.doc, .docx)
- 07Մրցանակներ յուրաքանչյուր անվանակարգի համար Առաջին մրցանակ Դիպլոմ Դրամական պարգև ( 700,000 դրամ) Ստեղծագործության հրապարակում գրական հանդեսում, մրցույթի պաշտոնական հարթակներում, ժողովածուում Հուշանվեր՝ Կոստան Զարյանի անվան խորհրդանշական մրցանակ Երկրորդ մրցանակ Դիպլոմ Դրամական պարգև (500, 000 դրամ) Ստեղծագործության հրապարակում մրցույթի պաշտոնական հարթակներում, ժողովածուում Հուշանվեր՝ Կոստան Զարյանի անվան խորհրդանշական մրցանակ Երրորդ մրցանակ Դիպլոմ Դրամական պարգև (300,000 դրամ) Ստեղծագործության հրապարակում մրցույթի պաշտոնական հարթակներում Հուշանվեր՝ Կոստան Զարյանի անվան խորհրդանշական մրցանակ
- 08Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը, ինչպես նաեւ ամբողջությամբ լրացված, ստորագրված հայտի հետ ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթ (JPEG կամ PDF), ինքնակենսագրություն (Microsoft Word ձևաչափով, ներառյալ կոնտակտային տվյալներ, առավելագույնը՝ 1,000 նիշ), գունավոր լուսանկարներ՝ ներառյալ մեկ խոշոր պլանով լուսանկար (թվային ձևաչափով, առնվազն 300 dpi), Ստեղծագործությունը՝ թվայնացված տարբերակով (Word ձևաչափով)։
- 09Մեկնարկ՝ օգոստոսի 1 Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 20 Յուրաքանչյուր անվանակարգում եզրափակիչ փուլ անցած 6 մասնակիցների հայտարարում՝ հունվարի 20 Մրցանակաբաշխություն՝ փետրվարի 8
- 10Ստեղծագործությունները գնահատվում են մասնագիտական ժյուրիի կողմից։ Գնահատման հիմնական չափանիշներն են․ գաղափարի ինքնատիպություն (25) գեղարվեստական մակարդակ (25) լեզվամտածողության վարպետություն (25) ստեղծագործական ամբողջականություն (25) Ժյուրիի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
- 11Մրցույթին մասնակցելով՝ հեղինակները համաձայնություն են տալիս ստեղծագործությունների ոչ առևտրային նպատակներով հրատարակմանն ու հրապարակմանը։ Մրցույթի կազմակերպիչները կարող են անվճար հիմունքներով, հիմնադրամի պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերի էջերում կամ այլ աղբյուրներում հրապարակել հաղթողների ստեղծագործությունները: Մրցույթին չեն կարող ներկայացվել այլ լեզուներից թարգմանված ստեղծագործություններ կամ գրագողության արդյունք հանդիսացող գործեր:
bottom of page