top of page
photo_2026-05-13_21-50-36.jpg

Հայկ Համբարձումյան

գրականագետ, մշակութային գործիչ

Ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։ Զբաղվել է դասախոսական և խմբագրական գործունեությամբ։

Գիտական հետաքրքրությունների շրջանակում առանձնանում են հայ ժողովրդական բանահյուսությունն ու «Սասնա Ծռեր» էպոսի ուսումնասիրությունը։ Այս թեմայով հանդես է եկել նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ UCLA-ում։

2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ հայ ժողովրդական բանահյուսություն, հայ գրականության պատմություն և գրական տեքստի վերլուծության մեթոդներ։
Հայ բանահյուսության և հին, նոր ու ժամանակակից հայ գրականության վերաբերյալ բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։

Գիտական զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ Միչիգանի համալսարանում և UCLA-ում։ 2006 թվականից աշխատում է նաև որպես սցենարիստ, խմբագիր և լրագրող։ Մշակութային և հոգևոր-կրոնական թեմաներով մի շարք տեսաֆիլմերի հեղինակ է։

  • Facebook
  • Instagram

+374 33 00 77 33

 

© 2026 «Կոստան Զարեան» Գրական մրցույթ

bottom of page