top of page
photo_2026-05-13_21-50-36.jpg

Արքմենիկ Նիկողոսյան

Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (բակալավրիատ՝ 2001, մագիստրատուրա՝ 2003), ապա ուսումը շարունակել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված Առաքել Դավրիժեցու «Պատմությանը»։ 

2001 թվականից դասավանդել է հայ գրականություն և գրականության տեսություն, աշխատել «Գրական թերթ»-ում՝ որպես գրաքննադատության բաժնի վարիչ։ Ներկայումս ավագ գիտաշխատող է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում։ 

2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2006 թվականից՝ երիտասարդական բաժանմունքի նախագահ։ 2009 թվականից ՀԳՄ վարչության անդամ է։ 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է։ 

Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական հոդվածների։ 

  • Facebook
  • Instagram

+374 33 00 77 33

 

© 2026 «Կոստան Զարեան» Գրական մրցույթ

bottom of page